Վենսը հայտնել է, թե ինչ է ԱՄՆ-ը պահանջում Ուկրաինայի զինված ուժերից

Վաշինգտոնը դեմ է Ուկրաինայի զինված ուժերի նոր հարձակմանը՝ պնդելով պաշտպանական մարտավարության վրա, «Times» թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Թրամփի վարչակազմը հակված է այն գաղափարին, որ ուկրաինացիները, մինչ մենք բանակցություններ ենք վարում, պարզապես պետք է պաշտպանեն իրենց՝ որքան հնարավոր է լավ։

Գրեթե ամբողջ արևմտյան աշխարհը, այդ թվում՝ նախագահ Բայդենը, ուկրաինացիներին մղեցին զանգվածային հակահարձակման, որը, հետադարձ հայացքով, ռազմավարական և մարտավարական աղետ էր», – բացատրել է Վենսը։

Leave a Comment