Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը





Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է.
«Երբ է ժողովուրդը համարվում սուվերեն։

1. Իրական ընտրությունների առկայություն. Ժողովուրդն ընտրում է իր ներկայացուցիչներին ազատ, արդար ընտրությունների միջոցով։

Դա չունենք, ընտրությունների իրական արդյունքը չի համապատասխանում պաշտոնականին։ ՍԴ-ն արդարությունը չվերականգնեց, ժողովուրդը չապստամբեց։

2. ​Վերահսկողություն իշխանության նկատմամբ. պետական մարմիններն ու պաշտոնյաները հաշվետու են հասարակությանը։ Եթե իշխանությունը խախտում է օրենքները կամ ժողովրդի կամքը, այն կարող է փոխվել օրինական ճանապարհով։

Պետական մարմինները ժողովրդին հաշվետու չեն, հաշվետու են միայն մեկ անձին, ում պարտական են իրենց նշանակմամբ։

3. ​Իրավունքների և ազատությունների երաշխիք. Ինքնիշխանությունն անհնար է առանց խոսքի, մամուլի, հավաքների ազատության և օրենքի առջև բոլորի հավասարության։

Սահմանադրական բոլոր իրավունքները խախտված են եւ դա արվում է մեկ անձի հրապարակային հրահանգների միջոցով։


1.Հայաստանի ժողովրդի սուվերենության աստիճանը գահավիժել է եւ երկրի ներսում միակ սուվերենը մեկ անձ է։

2. Երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է այդ մեկ անձի պատկերացումների եւ անձնական շահերի հիման վրա։

3. Այդ մեկ անձը կարող է զիջել երկրի շահերը, սուվերենությունը, տարածքները, երկրի ներսում չունենալով որևէ սահմանափակող լծակ։

Ընտրությունների արդյունքում սա է այսօրվա Հայաստանի ինքնիշխանության` սուվերենության իրական վիճակը»։

 


Leave a Comment