Իրավապահները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը — Հայաստանի Հանրային Ռադիո

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ գործարար Գագիկ Ծառուկյանի տունը խուզարկելու մասին  հայտնել է նրա խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը»,- գրել է նա «Ֆեյսբուքում»։

«Սպուտնիկ Արմենիան»- էլ իր աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ խուզարկություններ են անցկացվում նաեւ Օլիմպիական կոմիտեի բազայում։

Գագիկ Ծառուկյանը նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն է։

Leave a Comment