ԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չիկագոյի օդանավակայանում վայրէջքի ժամանակ հրավառության շոուից ինքնաթիռը աննշան վնասներ է ստացել, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA):

«Delta Air Lines-ի ինքնաթիռը Չիկագոյում վայրէջքի ժամանակ հրավառության շոուից վնասվել է։ Հուլիսի 4-ին, շաբաթ օրը, մոտավորապես ժամը 20:30-ին, օդաչուն հայտնել է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռին հարվածել է պիրոտեխնիկական կայծ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Անձնակազմը, ըստ տեղեկությունների, զգացել է ուժեղ պայթյուն, որը, ենթադրաբար, առաջացել է ինքնաթիռի տակից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել: Ոստիկանության տվյալներով՝ պիրոտեխնիկական կայծը միայն աննշան վնաս է հասցրել ինքնաթիռի ներկին:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment