Նեթանյահուն ասել է, որ Իսրայելն ԱՄՆ-ից բացի աշխարհում շատ ընկերներ ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի մեծագույն բարեկամն է, սակայն հրեական պետությունը Միացյալ Նահանգներից դուրս աշխարհում շատ ընկերներ ունի։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի քննադատությանը, որը կոչ էր արել հրեական պետությանը հիշել, որ Միացյալ Նահանգները մնում է իր «ամենահզոր դաշնակիցը» աշխարհում։

«Ես հարգում եմ Ջ.Դ. Վենսին, մենք շատ լավ հարաբերություններ ունենք, բայց դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա ասած ամեն ինչի հետ։ Պետք է նաև նշեմ, որ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ունեցած իմ ամենամեծ ընկերն է։ Մենք ունենք այլ ընկերներ, ինչպիսին է Հնդկաստան անունով մի փոքրիկ երկիր, որն ունի 1.4 միլիարդ բնակչություն, և մենք այնտեղ հսկայական աջակցություն ունենք», – ասել է նա Fox News-ի եթերում։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ շատ պետությունների ղեկավարներ զանգահարում են իրեն՝ իրենց հարգանքը հայտնելու և համագործակցություն առաջարկելու համար։

«Այսպիսով, հարաբերությունները բավականին տարբերվում են նրանից, ինչ թվում է, և մենք շատ ընկերներ ունենք», – հավելել է նա։

Leave a Comment