Իսրայելի նախկին պաշտպանության նախարար և ընդդիմադիր «Իսրայել Բեյթեյնու» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը կարծում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) կարող են 10 օրից սպառել զինամթերքը։ Նա այս հայտարարությունն արել է պետական հեռարձակող Kan-ին տված հարցազրույցում։
«10 օրից ԻՊՈւ-ն կսպառի զինամթերքը», – ասել է Լիբերմանը։ Նա նաև պնդել է, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «ուժեղացնում է իր վերահսկողությունը Գազայի հատվածում և արտադրում է հրթիռներ»։ Լիբերմանը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի վերակառուցումն արդեն սկսվել է», մինչդեռ Իսրայելի կառավարությունը «միայն ընտրարշավով է զբաղված»։
Հաջորդ խորհրդարանական ընտրությունները Իսրայելում նախատեսված են անցկացվել ոչ ուշ, քան 2026 թվականի հոկտեմբերի 27-ը, եթե Քնեսեթը (խորհրդարանը) վաղաժամկետ չլուծարվի։ Դեռևս մայիսին, կոալիցիայի ներսում առկա անհամաձայնությունների պատճառով, սկսվել էր պալատի ինքնալուծարման գործընթացը, և այդ մասին օրինագիծը հաստատվել էր երեք ընթերցումներից առաջինում։
Լուծարման դեպքում խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել նախատեսվածից մի քանի շաբաթ շուտ, ենթադրաբար՝ հոկտեմբերի սկզբին։