Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO) հայտնել է, որ Կարմիր ծովում Եմենի ափերի մոտ զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա։
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Եմենի Հոդեյդա նավահանգստից 30 ծովային մղոն (55 կիլոմետր) հարավ-արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին։ Բեռնատար նավը աղետի ազդանշան է տվել՝ նշելով, որ անհայտ զինված անձինք հարձակվել են դրա վրա», – հայտնել է կազմակերպությունը։
Հարձակման մանրամասները և զոհերի մասին տեղեկությունները չեն տրամադրվել։