Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով՝ Ֆրանսիայի Պիրենեյ-Օրիենտալ դեպարտամենտում անտառային հրդեհը տարածվել է մոտ 1000 հեկտար։

«Շաբաթ երեկոյից մեր քաղաքացիական անվտանգության ուժերը լիովին տեղակայվել են Պիրենեյ-Օրիենտալ դեպարտամենտում անտառային հրդեհի դեմ պայքարելու համար։ Այն տարածել է մոտ 1000 հեկտար», – կիրակի օրը իր X սոցիալական ցանցի էջում գրել է նախարարը։

Նա հավելել է, որ դեպարտամենտում մեկուսացված ընտանիքները տարհանվել են գիշերը։ Նունյեսը հավելել է, որ ներկայումս զոհեր չկան։

Դեպարտամենտի պրեֆեկտուրան X-ի իր էջում հայտնել է, որ հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 580 հրշեջ։

Leave a Comment