Ռուսաստանի վերաբերյալ շատ սարսափազդու պատմություններ են հրապարակվում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Լեհաստանին հնարավոր հարված հասցնելու վերաբերյալ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները՝ դրանք որակելով իրականությանը չհամապատասխանող։

«Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ շատ սարսափազդու պատմություններ են հրապարակվում»,- ասել է նա «Вести»-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ բրիտանական «Telegraph» պարբերականը հայտնել էր, թե ԱՄՆ-ը իբր նախազգուշացրել է Լեհաստանի իշխանություններին «ՆԱՏՕ-ի վճռականությունը» ստուգելու համար Ռուսաստանի «զինված սադրանքի» ծրագրերի մասին։

Leave a Comment