
Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում տղամարդը խոչընդոտում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատանքը և սպառնում է ինքնահրկիզում կատարել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացին հեռացել է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա ԻԻՀ քաղաքացի 36-ամյա Մոհամեդռեզա Ահմադի Շաֆեիինն է, ով Բուլղարիայի կառավարությունից ապաստարան է խնդրել, սակայն մերժում է ստացել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։