
Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտոճանապարհին այրվում է բեռնատար։
Պարզվել էր, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 16։44-ին, մարվել՝ 18։06-ին։ Այրվել էին բեռնատարը, բեռնված ութ ավտոմեքենայից չորսը՝ ամբողջությամբ, երկուսը՝ մասամբ։
Համացանցում կադրեր են տարածվել հրդեհից։