Բրազիլիայի դեմ խաղալը առանձնահատուկ է․ Հոլանդ

Նորվեգիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Բրազիլիայի թիմի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում։

«Մանկուց հետևել եմ Բրազիլիայի հավաքականի խաղին։ Նրանք միշտ ունեցել են բազմաթիվ հրաշալի խաղացողներ։ Առանձնահատուկ և անհավանական կլինի Բրազիլիայի դեմ խաղալը։ Ես սիրում եմ Բրազիլիան»,- Հոլանդի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։

Ընթցիկ առաջնությունում Էրլինգ Հոլանդը 3 խաղում խփել է 5 գոլ։

Leave a Comment