Մարոկկոյի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Կանադայի հավաքականին ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում, որը տեղի ունեցավ Հյուստոնում։ Գոլերը խփեցին Ազեդին Ունայը (50-րդ և 82-րդ րոպեներ) և Սուֆյան Ռահիմին (90+8)։
Այս հաղթանակի շնորհիվ Մարոկկոյի ազգային հավաքականը դարձավ առաջին թիմը, որը դուրս եկավ ընթացիկ մունդիալի քառորդ եզրափակիչ: Իսկ արդեն քառորդ եզրափակչում Մարոկկոյի հավաքականը կխաղա Ֆրանսիա – Պարագվայ զույգի հաղթողի հետ: Խաղը կկայանա հուլիսի 5-ի գիշերը։ Մարոկկոյի մասնակցությամբ փլեյ-օֆի հաջորդ փուլի հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին։
Կանադայի ազգային հավաքականն աշխարհի առաջնություններում ցուցադրեց իր պատմության մեջ լավագույն արդյունքը։ Մարոկկոյի հավաքականը վերջին մրցաշարում զբաղեցրեց 4-րդ տեղը։
Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 19-ին։ Գործող հաղթողը Արգենտինայի ազգային հավաքականն է։