ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն

ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն Ուկրաինային առաջարկել է հուլիսի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծությունը՝ հումանիտար գործողություն իրականացնելու նպատակով։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Կոնստանտինովկայի վերահսկողությունը հաստատելուց հետո ռուսական կողմը պատրաստ է Ուկրաինային փոխանցել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։

Ռուսական գերատեսչությունը հավելել է, որ այդ նպատակով կոչ է անում սահմանված ժամերին դադարեցնել կրակը տվյալ հատվածում։

Հիշեցնենք՝ ՌԴ-ն ավելի վաղ հայտնել էր, որ զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնստանտինովկայի ազատագրումն անվանել էր առաջին, բայց շատ կարևոր փուլ՝ Սլավյանսկ-Կրամատորսկ պաշտպանական հանգույցը գրավելու գործընթացում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment