Այն անձինք, ովքեր աշխատելու, սովորելու համար են ցանկանում մուտք գործել ՌԴ և վիզային ռեժիմից ազատ երկրների քաղաքացիներ են, հունիսի 30-ից նրանց համար պարտադիր է RuID հավելվածի օգտագործումը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է առանց վիզայի մուտքի ռեժիմ, հետևաբար RuID-ը պարտադիր է դառնում նաև Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, բնակության թույլտվություն կամ կացության կարգավիճակ։ Նրանք պետք է մուտքից առնվազն 72 ժամ առաջ գրանցվեն համակարգում։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ նպատակով է ներդրվում այդ հավելվածը և ինչ խնդիրներ է այն լուծում Ռուսաստանի միգրացիոն համակարգի համար։
«Նախատեսված էր, որ 2025 հունիսի 30-ից այն ուժի մեջ կմտնի, բայց համակարգը լավ չէր աշխատում և երկարաձգեցին 26 թ․-ին։ Նպատակն է, որ օտարերկրացիները՝ առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, ՌԴ մուտք գործելուց առաջ իրենց տվյալները նախապես ուղարկեն, որը պատկան մարմինների կողմից կմշակվի, և եթե որևէ խոչընդոտ չլինի, ապա անձը կստանա QR կոդ և հնարավորություն մուտք գործելու Ռուսաստանի Դաշնություն»,— նշում է Տաթևիկ Բեժանյանը։
Նրա խոսքով՝ սա հաջող լուծում է այն անձանց համար, ովքեր տեղյակ չեն լինում, որ ինչ-որ պատճառով մուտքի արգելք ունեն, և Հայաստանից կրկին մեկնում են ու սահմանին հանդիպում մուտքի արգելքին։
Հավելենք, որ RuID-ը պարտադիր է նաև միջազգային բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող օտարերկրացի վարորդների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։