ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կկայանա հուլիսի 11-ին՝ Պակիստանում, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, երկրի սառեցված ակտիվները, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրին վերաբերող հարցերը։
Al Arabiya-ի փոխանցմամբ՝ իրանական պատվիրակության կազմը կորոշվի Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 18-ի գիշերն ԱՄՆ-ն և Իրանը հեռավար ձևաչափով ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Փաստաթուղթը նաև սահմանում էր ժամկետներ, որոնց ընթացքում ԱՄՆ-ն պետք է վերացներ ծովային շրջափակումը, իսկ Իրանը՝ վերականգներ նավարկությունը Հորմուզի նեղուցում։
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չձգտել միջուկային զենքի ձեռքբերման, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը պայմանավորվել են այդ հարցով բանակցություններ անցկացնել 60 օրվա ընթացքում, որոնց արդյունքում Թեհրանն ակնկալում է հակաիրանական պատժամիջոցների վերացում։
