
Սահմանադրական դատարանի այս որոշումը կայացվեց Սահմանադրության օրվան ընդառաջ, և արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ որոշմանը։
«Սահմանադրական արդարադատության համար առաջնային է ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրը, որը չհաղթահարվեց»,- հավելեց Վարդևանյանը: