
«Ակնհայտ է, որ դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրության արդյունքում միանշանակ էր, որ պետք է առնվազն «Բարգավաճ Հայաստանը» պետք է ստանար մանդատներ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշումը։
«Բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել գործընթացը, երբ որ ԿԸՀ-ն, տեղյակ լինելով՝ դիտավորյալ չի կանգնեցրել քվեարկությունը, հետո այդ քվեարկության արդյունքները անվավեր է ճանաչել։ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն, որ հետագայում ԿԸՀ-ն ցանկացած քանակի ընտրատեղամասերում ուղղակի անվավեր է ճանաչելու ընտրությունների արդյունքները՝ ինչ-որ հանգամանքներում, որովհետև միշտ էլ կլինեն խախտումներ, և դա ազդելու է ընտրությունների արդյունքների վրա»,- ընդգծեց Օրբելյանը։