
«Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները․ մենք ունեինք ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ-չստանալը կախված էր բացառապես ԿԸՀ որոշումից, այսինքն՝ եթե այդ որոշումը չեղյալ համարվեր, մանդատներ կստանային, եթե չեղյալ չհայտարարվեր՝ չէին ստանա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը։
«Պետք է դատարանը պաշտպաներ ընտրողների ձայնը, ցավոք, չունեցանք այն, ինչը կարող էինք ունենալ․ ՍԴ-ն կարող էր հաստատել խախտումները, որոնք հստակ ցույց էին տրվել դատական գործի շրջանակներում և դրանով բարձրացնել վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Ժամանակը կանցնի, որոշ ժամանակ հետո կպարզվի՝ ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշում կայացնելու վրա»,- հավելեց փաստաբանը։