Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ըստ լուրերի, վճռորոշ դեր է ունեցել Գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիին համոզելու հարցում՝ հավանություն տալ զինադադարին և Վաշինգտոնի հետ բանակցություններին։ Այս մասին նշում է NYT-ը։

​Նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ ռազմածովային շրջափակման տակ Իրանի տնտեսությունը կանգնած է փլուզման եզրին, և սպառնացել է հրաժարական տալ գործարքի մերժման դեպքում։ ԿԲ նախագահն էլ ահազանգել է՝ շաբաթների ընթացքում երկիրը կարող է բախվել սննդի և դեղորայքի սուր պակասի։

​Ինչպես գրում է NYT-ը` Խամենեին ի վերջո արտոնել է բանակցությունները՝ հայտարարելով, որ «սկզբունքորեն» դեմ է, բայց կաջակցի համաձայնագրին, եթե Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հաստատի այն։ Խորհուրդը ծրագրին կողմ է քվեարկել ճնշող մեծամասնությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment