Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը չեղարկել է ծրագրված այցը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ոստիկանապետերի 2026 թվականի գագաթնաժողովին:

Որոշումը կայացվել է նախատեսվող բողոքի ակցիաների և իրավապաշտպան խմբերի՝ նրան հետաքննելու ու ձերբակալելու կոչերից հետո:

«Haaretz»-ը հիշեցնում է, որ անցած ամիս ևս Բեն-Գվիրի՝ ԱՄՆ նախատեսված մասնավոր այցը չեղարկվել էր։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը վիզայի հետ կապված խնդիրներն էին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment