14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում 14-ամյա Աամինա Բրեդլին մահացել է՝ փորձելով փրկել ջուրն ընկած երեխային, հայտնում է WXYZ-ը։

Աղջկա հայրը՝ Գլեն Բրեդլին, պատմել է, որ ընտանիքը հանգստանում էր գետի ափին գտնվող զբոսայգում։ Այդ ընթացքում Աամինան և իր կրտսեր եղբայրը մոտեցել են ջրին։ Երբ երեխան ընկել է գետը, աղջիկն առանց վարանելու նետվել է ջուրը՝ նրան օգնության հասնելու համար։

Հոր խոսքով՝ Աամինան լողալ գիտեր, սակայն գետի ուժեղ հոսանքը նրան տարել է։

Գլեն Բրեդլին նույնպես փորձել է փրկել դստերը, սակայն չի կարողացել հասնել նրան։ Միևնույն ժամանակ, դեպքի վայրում գտնվող մարդիկ կարողացել են ջրից դուրս բերել երեխային, իսկ Աամինան անհետացել է ջրի տակ։

«Նրա վերջին խոսքերն էին. «Հայրի՛կ, օգնիր ինձ»», – պատմել է հայրը՝ հավելելով, որ ինքն էլ քիչ էր մնում խեղդվեր և ստիպված էր պայքարել սեփական կյանքը փրկելու համար։

Ընտանիքի խոսքով՝ Աամինայի մահը մեծ ցավ է պատճառել բոլոր հարազատներին։

«Բոլորիս սիրտը կոտրված է, բայց փորձում ենք ուժ գտնել այս ծանր կորստից հետո», – ասել է աղջկա հայրը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment