Ստամբուլի «Միներալնիե Վոդի» ուղևորատար ինքնաթիռը թռիչքից հետո աղետի ազդանշան է տվել, ըստ համաշխարհային օդային երթևեկության մոնիթորինգի համակարգի տվյալների, հայտնում է ТАСС-ը։
Ինքնաթիռն այժմ թռիչք է կատարում Ստամբուլի օդանավակայանի ուղղությամբ՝ մոտավորապես 3000 մետր բարձրության վրա։
Նախնական տվյալներով՝ «Ազիմուտ» ավիաընկերության A46074 չվերթն իրականացնող Sukhoi Superjet ուղևորատար ինքնաթիռը աղետի ազդանշանը տվել է թռիչքից 20 րոպե անց։
Պատճառներն առայժմ անհայտ են։
