Ստավրոպոլի ներկերի պահեստում բռնկված հրդեհը ընդլայնվում է

Ստավրոպոլում ներկերի և լաքերի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 3500 քառակուսի մետրի, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ստավրոպոլում հրդեհի մակերեսը հասել է 3500 քառակուսի մետրի։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են շենքի ներսում առկա այրվող նյութերի մեծ ծավալի պատճառով», -ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հրշեջ և փրկարարական ստորաբաժանումների ժամանումից առաջ շենքից տարհանվել է 150 մարդ։ Հրդեհը մարելու համար ներգրավվել է ավելի քան 50 մարդ և 18 միավոր տեխնիկա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ օրը կեսօրին հրդեհ է բռնկվել ներկերի և լաքերի պահեստում՝ 1000 քառակուսի մետր տարածքի վրա. պատճառը գազի բալոնի հերմետիկության խախտումն է եղել։

Leave a Comment