Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավոր


Միջազգային


Միչիգան ​​նահանգի Դիրբորն քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնել է ABC News-ը։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերև և վիրավորը 20 տարեկան երիտասարդ տղամարդիկ էին։ Վիրավորներից մեկը մահացել է դեպքի վայրում, իսկ մյուսը՝ ավելի ուշ՝ հիվանդանոցում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցների մասնակիցները ծանոթ էին միմյանց։ Նրանց միջև վեճը վերածվել է կռվի, ապա կրակոցների։


Leave a Comment