Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքում


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանին բանակցություններում մեկշաբաթյա դադար է տվել նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության պատճառով, որը սպանվել էր 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով։

Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Հարավային Դակոտայում ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ։

«Նրանք ծարավ են գործարքի։ Նրանք հուսահատորեն սպասում են գործարքի։ Մենք նրանց մեկշաբաթյա դադար ենք տվել հուղարկավորության պատճառով», – ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը սկսվել է Թեհրանում հուլիսի 3-ին։ Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին այաթոլլայի հայրենի Մաշհադ քաղաքում։


Leave a Comment