Տուսկը մտադիր է քննարկել Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատման հարցը

Լեհաստանը մտադիր է վերանայել Ուկրաինային տրամադրվող օգնության չափը, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում։

«Խնդիրը նրանում չէ, որ ես չեմ կարծում, որ Ուկրաինան ֆինանսական աջակցության կարիք ունի։ Ես կարծում եմ, որ Լեհաստանը շատ կարևոր պատասխանատվություն է կրում Եվրամիության ամբողջ արևելյան սահմանի համար, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։ Ուկրաինան պատերազմի մեջ է, բայց Լեհաստանն է պահում մեր սահմանը, և դրա հետ մեկտեղ՝ եվրոպական սահմանը, արևելքից եկող սպառնալիքներից պաշտպանելու հիմնական բեռը, ուստի դրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել», – բացատրել է կառավարության ղեկավարը։

Leave a Comment