
Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է. «Հանրային մեծ հնչեղություն ստացած գործով արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին։ Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը։ Պարգևն ու Սերգեյը պատերազմի ակտիվ մասնակիցներ են, և պատերազմի օրերին բավականին երկար ժամանակ հայտարարված էին որպես անհայտ բացակայողներ։ Արցախցիներին առաջադրված մեղադրանքի հանիրավի լինելը ցույց կտանք դատավարության հետագա փուլերում»։
Աղբյուրը` Ռոման Երիցյան