Թուրքիայում ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տասնյակ տուժածներ • Tribune.am

Թուրքիայում Ստամբուլից Իրաք ուղևորվող ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է 40 մարդ։

Թուրքական DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Անկարա-Նիղդե մայրուղում՝ երկրի կենտրոնական մասում գտնվող Աքսարայ քաղաքի մոտ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարորդը կորցրել է վերահսկողությունը, որից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

Վթարի հետևանքով 37 ուղևոր, երկու վարորդ և մեկ ուղեկցորդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Աքսարայի հիվանդանոցներ։ Հաղորդվում է, որ վիրավորների թվում կան երեխաներ։

Leave a Comment