
Թեհրանում տեղադրվել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի բռունցքի տեսքով հուշարձան։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով իր թղթակցին։ Հուշարձանը տեղադրվել է Էնգելաբ հրապարակում։
Նշենք, որ այսօր Իրանում սկսվել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը: Այն կտևի մի քանի օր: Հուլիսի 9-ին նա կհուղարկավորվի Մաշհադում։