Կեղծ լիազորագրերից մինչև VIN կոդերի փոխարինում․ ինչպես էր գործում հանցավոր խումբը․ պատմում է քննիչը

Iravaban.net-ը «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել է ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ), արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Ոսկանյանի հետ։

2014 թվականից Դավիթը քննչական համակարգում է։ Մասնագիտական ուղին սկսել է Արագածոտնի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ, իսկ այսօր զբաղեցնում է ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալի, ավագ քննիչի պաշտոնը։

Տարիների ընթացքում անցնելով մասնագիտական առաջընթացի ճանապարհը՝ նա արժանացել է մի շարք խրախուսանքների։ 2023 թվականին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով նրան շնորհվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդականի արտահերթ կոչում։ Իսկ ծառայության ընթացքում պարգևատրվել է անբասիր ծառայության համար երրորդ և չորրորդ աստիճանների մեդալներով, ինչպես նաև «Լավագույն քննիչ» կրծքանշանով։

Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում աշխատելը մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Այստեղ քննվում են առանձնահատուկ կարևորություն ունեցող քրեական վարույթներ, իսկ յուրաքանչյուր որոշում պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն և զգոնություն։

Գլխավոր վարչությունը բաղկացած է երկու ստորաբաժանումից՝ կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչությունից, ինչպես նաև հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունից։

Ո՞ր չափանիշներով են որոշ քրեական վարույթներ հանձնվում Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությանը։ Ի՞նչ առանձնահատկություններ ունեն այդ գործերը, և որոնք են այն հիմնական հանցատեսակները, որոնց քննությամբ զբաղվում է վարչությունը։

Քննիչի խոսքով՝ իրավապահ տարբեր մարմինների հետ համագործակցությունը կարևոր նախապայման է արդյունավետ քննություն իրականացնելու համար և նպաստում է ավելի արագ ու դրական արդյունքների հասնելուն։

Դավիթն ընդգծում է՝ քննիչի աշխատանքը ոչ միայն բարդ և պատասխանատու է, այլև պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, անաչառություն և հոգեբանական կայունություն։ Նրա խոսքով՝ քննիչը պետք է կարողանա սթափ գնահատել յուրաքանչյուր իրավիճակ և ճիշտ որոշումներ կայացնել նույնիսկ ամենաբարդ պայմաններում։

Դավիթի խոսքով՝ յուրաքանչյուր քրեական վարույթի քննության ընթացքում իր գլխավոր սկզբունքը անաչառությունն ու օբյեկտիվությունն են։ Նա վստահ է, որ միայն այդ կերպ հնարավոր է ապահովել լիարժեք, բազմակողմանի և արդար քննություն։

Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան

Leave a Comment