ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի

ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի

ԱՄՆ-ի շուրջ 160 միլիոն բնակիչ հայտնվել է ծայրահեղ շոգի վտանգի տակ․ չորեքշաբթիից երկրի Միջին Արևմուտքում և Արևելյան ափի նահանգներում հաստատվել է անոմալ բարձր ջերմաստիճան։ Ծայրահեղ շոգի նախազգուշացումներ են հայտարարվել 30 նահանգում։ Մասնավորապես, առաջիկա երեք օրերին Բոստոնում, Վաշինգտոնում, Կանզաս Սիթիում, Մեմֆիսում, Նյու Յորքում և Ֆիլադելֆիայում օդի ջերմաստիճանը ստվերում կարող է հասնել 42–45 աստիճանի։

Նահանգային իշխանությունները բարձր պատրաստվածության ռեժիմ են հայտարարել, իսկ խոշոր քաղաքներում բացվել են օդորակիչներով հագեցած սառեցման կենտրոններ, որտեղ բնակիչները կարող են ժամանակավորապես ապաստանել՝ շոգից պաշտպանվելու համար։ Մասնագետների գնահատմամբ՝ անոմալ բարձր ջերմաստիճանը կարող է լուրջ վտանգ ներկայացնել բնակչության առողջության համար, ինչպես նաև մեծացնել ծանրաբեռնվածությունը էներգետիկ համակարգի վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment