Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է հայ գերիների գործով միջնորդությունները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմական և քաղաքական առաջնորդների գործով կեղծ դատը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ դատարանը քննել է հայ գերիների գործով միջնորդությունները։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը գրավոր մեկնաբանություն է ներկայացրելնիստի արձանագրության և ձայագրության անհամապատասխանության մասին։ Իշխանյանը և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտնել են, որ չեն ընդունում մեղադրանքները։

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին։

Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին  20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։

Leave a Comment