Գլոբալ տաքացման հետևանքով Սիբիրի հարավային հատվածները մոտակա 70 տարիների ընթացքում կարող են վերածվել անտառատափաստանի կամ տափաստանի՝ խիտ տայգայի կորստի պատճառով։ Ըստ մասնագետները՝ ամենախոցելի են Տայգայի հարավային, առավել չոր հատվածները։ Նույնիսկ միջին ջերմաստիճանի փոքր աճը կարող է զգալիորեն ուժեղացնել խոնավության գոլորշիացումը։ Արդյունքում ծառերը կհայտնվեն մշտական «ջրային սթրեսի» մեջ, կդանդաղի դրանց աճը և կնվազի վերականգնվելու ունակությունը։
Մասնագետները զգուշացնում են, որ նման պայմաններում հատկապես վտանգավոր է շոգի, երաշտի, անտառային հրդեհների և վնասատու միջատների համադրությունը։ Եթե հրդեհներից հետո երիտասարդ ծառերը չհասցնեն վերաճել, խիտ Տայգան աստիճանաբար կվերածվի նոսրանտառի, ապա՝ անտառատափաստանի կամ տափաստանի։ Այս փոփոխությունները լուրջ ազդեցություն կունենան նաև կենդանական աշխարհի վրա։ Վայրի եղջերուները, մուշկային եղջերուները և բազմաթիվ թռչուններ կկորցնեն իրենց կենսամիջավայրը, քանի որ նրանց սննդի և բնադրման համար անհրաժեշտ մամուռները, քարաքոսերը, թփերը և ծառերը կվերանան։ Միևնույն ժամանակ մասնագետները ընդգծում են, որ խոսքը Սիբիրի ամբողջ տարածքի մասին չէ։
