Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական և տնտեսական բլոկի. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հաշվի է առնում այն փաստը, որ Եվրամիությունը աստիճանաբար վերածվում է ռազմաքաղաքական և տնտեսական բլոկի։

Նրա խոսքով՝ Եվրամիությունում ձևավորվում է ռազմական ինքնություն, իսկ անդամ երկրները զգալի միջոցներ են ուղղում տնտեսությունների ռազմականացմանը։

«Եվրամիությունում ընթանում է ռազմական ինքնության ձևավորման գործընթաց, և այն աստիճանաբար վերափոխվում է ռազմաքաղաքական ու տնտեսական բլոկի։ Սա այն իրականությունն է, որն այսօր գոյություն ունի, և, իհարկե, մենք դա հաշվի ենք առնում», — ասել է Պեսկովը։

Այս հայտարարությունը նա արել է՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե Նիդեռլանդներն ակտիվորեն պատրաստվում է ՆԱՏՕ-ի արևելյան թևում հնարավոր հակամարտության։

Ավելի վաղ ռուսական աղբյուրները հայտնել էին, որ Նիդեռլանդներում շարունակվում է ավիաբազաների, ռազմական լոգիստիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև ընդլայնվում են դաշնակից ուժերի ընդունման և համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունները։

Leave a Comment