Ֆիդանին հետաքրքրել է ՌԴ դիրքորոշումը Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում

Թուրքիայի համար կարևոր է հասկանալ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ, այս մասին CNN Türk  հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ 

«Այս հարցը կարևոր է մեզ համար։ Կարևոր է նաև նրանց դիրքորոշումը Պաղեստինի, Գազայի, Լիբանանի և Սիրիայի վերաբերյալ։ Անկեղծ ասած, մենք շահեր ունենք այդ բոլոր տարածաշրջաններում», – հայտարարել է Ֆիդանը։ 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումներն այդ տարածաշրջանների վերաբերյալ իմանալը կարևոր է նաև թուրքական կողմի համար։

Leave a Comment