Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում հուլիսի 25-ին առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն։ Այս մասին, 24News-ի փոխանցմամբ, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Կոմիտեի տեղեկացմամբ՝ փառատոնը կարևոր քայլ է դեպի COP17 և անցկացվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Նշվում է, որ նախաձեռնությունը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ Darwin Initiative-ի և Bears in Mind Foundation-ի միջոցով։