Հայաստանի բոլոր բնակավայրերի մուտքերին կտեղադրվի ՀՀ պետական դրոշը

Ազգային ժողովը 63 կողմ ձայնով ընդունել է «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Նախաձեռնության հեղինակների հիմնավորմամբ՝ օրենքի փոփոխության նպատակն է բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, ինչպես նաև ավելի ընդգծել պետական խորհրդանիշների նշանակությունը հանրային կյանքում։

Leave a Comment