Այսօր կեղծարարություն անողը իշխանությունն է․ Կոտայքի մարզի բնակիչ

03 Հուլիսի 2026, 16:30

Կոտայքի մարզում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո անցկացված հարցումները վկայում են, որ բնակիչների շրջանում խորը վրդովմունք և անվստահություն կա քվեարկության արդյունքների օրինականության նկատմամբ։

Հարցման մասնակիցներն անդրադարձել են իշխանության այն պնդումներին, թե ընդդիմությանը քվեարկած 500,000 քաղաքացիները կաշառվել են։ Բնակիչները դա համարում են լրագրողական անցյալից եկող որակումներ և զրպարտություն։

«Այսօր կեղծարարություն անողն ինքն իշխանությունն է, ո՞ւմ ձեռքը կտրի, ինքն իրա ձեռքը կտրի՞»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ բնակիչ ընդգծել է, որ իշխանությունը փորձում է ամեն գնով պահպանել իր դիրքերը, քանի որ հանրության կողմից այլևս չունի նախկին աջակցությունը։

«Մարդիկ իրան չեն ուզում, հայրենիքը ծախում է, ինչո՞ւ պիտի իրան ուզեն։ Ինքն ուզում է անպայման ընտրված լինի, որ էս մնացած հայրենիքն էլ վաճառի՝ ինչպես Արցախը։ Նրա նպատակը դա է»,- հավելել է Կոտայքի մեկ այլ բնակիչ։

Leave a Comment