Իրանի իշխանությունները կփակեն մայրաքաղաք Թեհրանի օդային տարածքը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ։
Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար, Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հոսեյն Պուրֆարզանեն, փոխանցում է Իրանական IRIB լրատվական գործակալությունը։
Պուրֆարզանեի խոսքով՝ հուղարկավորության ժամանակ բոլոր քաղաքացիական չվերթները կդադարեցվեն։