Հաստատվել է առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը, հաստատվել  է Հայաստանի Հանրապետության առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։  Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։ Կազմի անդամներն են՝

  1.  Շանթ Շըխրտմեան – Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի մանկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար (համաձայնությամբ)․
  2. Վարդուհի Պետրոսյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ).
  3. Արտաշես Տոնոյան – «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)․
  4. Թումաս Պալու – Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական (համաձայնությամբ)․
  5. Խուդամ Ռոստոմեան – «Կաիզեր Պերմանենտե» ընկերության տարածքային բժշկական տնօրեն (համաձայնությամբ):

Leave a Comment