«Իննոպրոմ»-ի ելույթ ունեցողների ցանկից հանվել են բոլոր վարչապետերի անունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի

Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ելույթ ունեցողների թարմացված ցանկից հեռացվել են բոլոր վարչապետերի անունները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։

Ներկայումս ցանկում նշված է միայն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի անունը։

Նշվում է, որ ավելի վաղ հրապարակված ծրագրով Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր մասնակցել միջոցառմանը և հանդես գալ ելույթով։ Ֆորումին մասնակցողների թվում էին նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։

Այս տարվա «Իննոպրոմ» ցուցահանդեսի հիմնական թեման է՝ «Արդյունաբերություն 360․ արտադրություն առանց սահմանների»։

Leave a Comment