Նովոռոսիյսկի իշխանությունները հայտնել են քաղաքի բենզալցակայաններում բենզինի լիակատար բացակայության մասին: Ստեղծված իրավիճակում վառելիքի լցավորումը հնարավոր է դարձել բացառապես վառելիքային քարտերի միջոցով:
Համայնքային կառավարման կենտրոնի տվյալներով՝ դիզելային վառելիքը ևս հասանելի է սահմանափակ քանակությամբ՝ քաղաքի ընդամենը ութ կայաններում:
Իշխանությունները հորդորել են քաղաքացիներին հաշվի առնել ստեղծված իրավիճակը երթուղիներ պլանավորելիս, իսկ վառելիքի մատակարարումների վերսկսման մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Տրանսպորտային մատակարարումների վերակազմավորման շրջանում Կրասնոդարի երկրամասի իշխանությունները խորհուրդ են տալիս հնարավորինս հրաժարվել ոչ հրատապ ուղևորություններից, խուսափել վառելիքի պաշարներ ստեղծելուց և հնարավորության դեպքում օգտվել հասարակական տրանսպորտից:
