
Նոր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատոիկ ներկայացուցիչ: Այդ մասին գործող խորհրդարանի փոխխոսնակը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում:
«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել», – հայտարարեց Ռուբինյանը:
Հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին «Քաղաքացիական պայմանագիր»-ը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց անցած շաբաթ: