Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն

 Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։

Aurora News-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող վարորդական տեսական քննությունների փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիները կարող են խորհրդատվություն ստանալ      060 83 83 02     հեռախոսահամարով։

Բացի այդ, Road Police համակարգում և պաշտոնական կայքում կտեղադրվեն փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են նախապես ծանոթանալ նոր կարգավորումներին։

Հիշեցնենք, որ փոփոխությունները վերաբերում են վարորդական քննությունների համակարգի բարելավմանը և ներառում են մի քանի հիմնական ուղղություն․

Բժշկական տվյալների ավտոմատ ստուգում «Արմեդ» համակարգի միջոցով, ինչը կբացառի սահմանափակում ունեցող անձանց կողմից վարելու իրավունքի տրամադրումը։

 Տեսական քննության դրական արդյունքի պահպանման ժամկետի երկարացում՝ 1-ից մինչև 2 տարի։

Տեսական քննության հարցաշարերի վերանայում՝ դրանք համապատասխանեցնելով տվյալ կարգին և ենթակարգին, որպեսզի հարցերը վերաբերվեն միայն համապատասխան տրանսպորտային միջոցներին։

Leave a Comment