Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկությունների ընթացքում իրավապահներն առգրավել են նրա հեռախոսը։
Քննչական կոմիտեն, որի վարույթում տեղի են ունեցել խուզարկությունները, առայժմ չի մեկնաբանում, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը։ Խուզարկությունների ավարտից հետո քաղաքագետն այժմ ՔԿ-ում է՝ վկայի կարգավիճակով հարցաքննության։ Ըստ ամենյանի, նա հարցաքննվում է Անդրանիկ Թևանյանին առնչվող վարույթով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում։