
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրական դատարանի առաջիկա որոշման վրա ավելի շատ ազդեց ընդդիմությունը, քան իշխանությունը: Մինչև ՍԴ դիմելը՝ ընդդիմությունը սկսեց արդարացնել մանդատներ վերցնելու իրենց ցանկությունը և ՍԴ գործընթացն անլրջացրեց:
Հիմա Փաշինյանը այլևս անհանգստանալու կարիք չունի, որ նոր ընտրություն, երկրորդ փուլ կամ վերաքվեարկություն ուզի ՍԴ-ից, որովհետև ընդդիմությունը վերցնելու է մանդատները՝ լեգիտիմացնելով նրա իշխանությունը, իսկ ժողովրդավար Եվրոպան նրան շնորհավորել է՝ չնկատելով, որ կոպտորեն կեղծվեցին ընտրության արդյունքները՝ ընդդիմադիր խորհրդարանական ուժին դուրս թողնելով ԱԺ-ից:
Գոնե այդ մանդատները վերադարձնեն…»։
Աղբյուրը` Անի Սամսոնյան