Ռուբիոն և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կառուցողական հարաբերությունների զարգացումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Ռուբիոն քննարկել է կառուցողական հարաբերություններ կառուցելու կարևորությունը, որոնք կապահովեն ռազմավարական կայունություն՝ հիմնված արդարության և փոխադարձության վրա, ինչպես ուրվագծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment