Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 3-ին – armeniatoday.am

Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 33-35 աստիճան, երեկոյան՝ 27-29 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 22-26 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 25-29 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 27-30, հովտային շրջաններում՝ 31-35 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27, նախալեռնային շրջաններում՝ 30-34 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 32-35 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 33-36 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 24-27 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 33-36։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-28, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։

Արցախում հուլիսի 3-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 27 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 24 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment