Մեդվեդևը սպառնում է․ Ֆինլանդիան թիրախների քարտեզում է • Tribune.am

Ատոմային զենքի տեղակայման արգելքը վերացնելուց հետո Ֆինլանդիան կավելացվի Ռուսաստանի միջուկային թիրախների քարտեզում, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ֆինլանդիան վերացրել է իր տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքը։ Ի՞նչ է սա փոխում ֆինների համար։ Միայն մեկ փոքր փոփոխություն. նրանց երկիրն այժմ Ռուսաստանի միջուկային թիրախների քարտեզի վրա է։ Ուրախացե՛ք, Ֆինլանդիա, դուք հասել եք անվտանգության գագաթնակետին», — գրել է Մեդվեդևը սոցիալական ցանցերում։

Leave a Comment